Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ մտնում վավերագրերի փոխանակման օրվանից։ Այն ուժի մեջ է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի նույն ժամկետներով։

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել սույն Պայմանագրի գործողությունը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելու միջոցով։ Սույն Պայմանագրի գործողությունը դադարեցվում է այդպիսի ծանուցումն ստանալուց վեց ամիս հետո։ Այնուամենայնիվ, սույն Պայմանագրով կողմերից որևէ մեկի կողմից արդեն սկսված ընթացակարգերը կշարունակվեն իրականացվել մինչև դրանց ավարտը։

3. Սույն Պայմանագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել Պայմանավորվող կողմերի միջև փոխադարձաբար ձեռք բերված գրավոր համաձայնությամբ։ Այդ փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով։

Ի հավաստումն վերոշարադրյալի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով իրենց պետությունների կողմից, ստորագրեցին սույն Պայմանագիրը։

Կատարված է Աբու Դաբի քաղաքում 2002 թվականի ապրիլի 20-ին, երկու բնօրինակով, հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։

Սույն Պայմանագիրը մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին։

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 03.11.2005 թ.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։