Հոդված 14
Հոդված 14
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս Պայմանավորվող կողմի դատարանների կողմից քաղաքացիական և տնտեսական գործերով կայացված որոշումները և դրանք կատարում է իր տարածքում, եթե այդ որոշումներն ուժի մեջ են մտել. անցել են վերանայման կարգով բոլոր ընթացակարգերը և ենթակա են կատարման, ինչպես նաև կայացվել են իրավասու դատարանների կողմից՝ իրավասությանն առնչվող միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, որը կիրառելի է հայցվող Կողմի տարածքում:
2. Սույն Պայմանագրում օգտագործվող «որոշում» բառը, անկախ դրա նշանակությունից, նշանակում է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դատարանի կողմից դատական վարույթի ընթացքում ընդունված ցանկացած ուժի մեջ մտած որոշում, որն անցել է վերանայման կարգով բոլոր ընթացակարգերը և ենթակա է կատարման Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դատարանի դատական վարույթում։