Հոդված 9
Հոդված 9
Ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ հարցումը ներկայացվում է հայցող Կողմի օրենքին համապատասխան։ Հարցումը և դրան կից բոլոր փաստաթղթերը պետք է ստորագրված և կնքված լինեն հայցող Կողմի իրավասու մարմնի կնիքով՝ առանց հետագա վավերականության հաստատման անհրաժեշտության։
Ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ հարցման մեջ պետք է նշվի գործի բնույթը և հարցման առարկան, հարցումը ներկայացնող մարմինը, գործի հանգամանքներին վերաբերող մանրամասն տեղեկությունները, վկաների անունները՝ նրանց մշտական բնակության վայրի նշումով, և նրանց տրվելիք հարցերը։