Հոդված 18
Հոդված 18
1. Հայցող Կողմը որոշման ճանաչման և կատարման համար պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
ա) որոշման պաշտոնական պատճենը,
բ) որոշումն ուժի մեջ մտնելու վերանայման բոլոր ընթացակարգերը անցնելու և կատարման ենթակա լինելու մասին տեղեկանք, եթե դա չի բխում այդ որոշումից,
գ) եթե որոշումն ընդունվել է անձի բացակայությամբ՝ դատական ծանուցագրերի կամ որևէ այլ փաստաթղթի բնօրինակը կամ վավերական պատճենը կամ այլ փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ պատասխանողը դատարան ներկայանալու համար պատշաճ կերպով ծանուցվել է։
2. Սույն հոդվածում նշված փաստաթղթերի հետ միասին պետք է ներկայացվի հայցող Կողմի դատարանի տեղեկանքը, որում նշվում է այն ժամկետը, եթե այդպիսին կա, որի ընթացքում այդ որոշումը պետք է բավարարվի կամ այլ լուծում ստանա և, այդ տեղեկանքը, սույն Պայմանագրով նախատեսված ընթացակարգերի նպատակների համար, պետք է այդպիսի բավարարման կամ այլ լուծման ժամկետը լրանալու վերջնական ապացույց հանդիսանա։