Հոդված 10
Հոդված 10
Հայցվող Կողմը, հարցման համաձայն, պետք է իրականացնի ապացույցներ ձեռք բերելու միջոցառումներ և չպետք է մերժի դրա կատարումը, բացառությամբ հետևյալ դեպքերի, որոնք են՝
ա) եթե հայցվող Կողմի դատական մարմինն ապացույցներ ձեռք բերելու իրավասություն չունի,
բ) եթե ապացույցների ձեռք բերումը վնասում է հայցվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հասարակական կարգին կամ բարոյականությանը։
Եթե ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ հարցումը մերժված է, ապա հայցվող Կողմը հայցող Կողմին անհապաղ ծանուցում է մերժման մասին՝ վերադարձնելով փաստաթղթերը՝ դրա պատճառների նշումով։