Հոդված 16
Հոդված 16
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմի դատարանների որոշումները ճանաչում և կատարում է իր ազգային օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան։
2. Որոշումը չի ճանաչվում կամ չի կատարվում, եթե.
ա) որոշումը հակասում է հայցվող Կողմի սահմանադրական կարգին կամ հասարակական կարգի սկզբունքներին,
բ) որոշումն ընդունվել է անձանց իրավական ներկայացուցչության՝ հայցվող Կողմում կիրառելի այն կանոնների խախտմամբ, որոնք առնչվում են անգործունակության հետ,
գ) որոշումն ընդունվել է անձի բացակայությամբ, և այդ մասին անձը, հայցող Կողմի կանոններին համապատասխան, պատշաճ կերպով չի ծանուցվել,
դ) որոշումը հակասում է սույն Պայմանագրի դրույթներին կամ հայցվող Կողմի իրավական համակարգին կամ իր դատարանների կամ երրորդ պետության դատարանների համար նախատեսում է այդպիսի որոշում ընդունելու բացառիկ իրավասություն,
ե) որոշումը վերաբերում է միևնույն անձանց միջև միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքով արդեն իսկ հարուցված գործին՝
- գործը գտնվում է հայցվող Կողմի դատարանի վարույթում, և այդ վարույթն առաջինն է հարուցվել,
- գործն ավարտվել է հայցվող Կողմի դատարանի որոշմամբ.
- գործն ավարտվել է երրորդ պետության դատարանի որոշմամբ, որը պետք է հայցվող Կողմի օրենքով լիազորված լինի՝ ճանաչելու և կատարելու այն։