Հոդված 17
Հոդված 17
1. Սույն Պայմանագրի դրույթների համաձայն՝ հայցվող Կողմի իրավասու մարմինը չպետք է վերանայի կատարման ենթակա որոշման հիմնավորումը։
2. Հայցվող Կողմի իրավասու դատական մարմինը սույն Պայմանագրին համապատասխան որոշումը կատարելիս ձեռնարկում է անհրաժեշտ այնպիսի գործողություններ, որոնք կիրականացներ, եթե այդ որոշումն ընդունված լիներ իր կողմից։ Կատարումը կարող է իրականացվել՝ կապված որոշման հիմնական մասի հետ, լրիվ մասով կամ մասնակիորեն, եթե այդ մասը բաժանելի է։