Հոդված 3
Հոդված 3
1. Սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան ուղարկված փաստաթղթերի հանձնման մասին հարցումը չի կարող մերժվել, մինչև որ հայցվող Կողմը գտնի, որ այդ փաստաթղթերի և նյութերի բովանդակությունը վնասում է այդ Կողմի հասարակական կարգին և բարոյականության շահերին։
2. Փաստաթղթերի հանձնումը չի կարող մերժվել այն բանի հիման վրա, որ հայցվող Կողմի օրենքն իր դատարաններին բացառիկ իրավասություն է տալիս լսելու այն գործը, որի համար փաստաթղթերը ներկայացվել են, կամ այդ փաստաթղթերով չի հիմնավորվում գործի կարևորությունը։
3. Այն դեպքում, երբ փաստաթղթերի հանձնումը հնարավոր չէ իրականացնել, ապա հայցվող Կողմը հայցող Կողմին անհապաղ ծանուցում է դրա պատճառների մասին։