Հոդված 5
Հոդված 5
Հայցվող Կողմի իրավասու մարմնի գործունեությունը պետք է սահմանափակվի փաստաթղթերը ստացողին հանձնելով։
Հանձնումը պետք է հաստատվի փաստաթղթի պատճենի վրա ստացողի ստորագրությամբ կամ իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքով, որում նշվում է ստացողի անունը, հանձնման ժամանակը և ձևը։ Ստացողի կողմից ստորագրված փաստաթղթի պատճենը պետք է վերադարձվի հայցող Կողմին։