Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 17. Ոստիկանության պարտականությունները հատուկ հանձնարարություններով հարկադրանքի միջոցներ իրականացնելիս
Ոստիկանությունը օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է՝
1) կատարել`
ա) դատախազի, քննիչի՝ հետախուզական և քննչական գործողություններ կատարելու մասին գրավոր հանձնարարությունները, դատախազի ցուցումները,
բ) դատարանի, դատախազի, քննիչի որոշումները իրենց կանչով ներկայանալուց խուսափող անձանց բերման ենթարկելու կամ հետախուզում հայտարարելու մասին,
գ) դատարանների որոշումները կալանքի վերցնելու կամ ուղեկցելու մասին.
2) պահել բերման ենթարկված, ձերբակալված, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև կալանավորված անձանց.
3) օժանդակել հարկադիր կատարման ծառայություններին դատական վճիռների և դատավճիռների կատարումն ապահովելիս:»: