Հոդված 14
Հոդված 14.
Օրենքի 18-րդ հոդվածում`
ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. Ոստիկանության պարտականությունները անձնագրային ռեժիմը պահպանելիս, բնակչության պետական ռեգիստրը և Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարելիս».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետեր.
«3) իրականացնել Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաև օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ըստ բնակության վայրի հաշվառում, օրենսդրությամբ սահմանված կարգով վարել բնակչության պետական ռեգիստրը.
4) ըստ մարզերի և համայնքների` որպես մեկ միասնական ցուցակ, կազմել և վարել Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը (ընտրողների ազգային գրանցամատյան):»: