Հոդված 28
Հոդված 28.
29-րդ հոդվածի երկրորդ մասում, 31-րդ հոդվածի երկրորդ մասում, 36-րդ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ մասերում, 38-րդ հոդվածի ութերորդ, իններորդ, տասներորդ մասերում, 39-րդ հոդվածի երկրորդ մասում «աշխատակիցները» բառը փոխարինել «ծառայողները» բառով, իսկ 31-րդ հոդվածի առաջին մասում, 32-րդ հոդվածի առաջին, երկրորդ մասերում, 37-րդ հոդվածի երկրորդ մասում «աշխատակիցներն» բառը փոխարինել «ծառայողներն» բառով։ Օրենքի 4-րդ գլխի վերնագրում, 29-րդ հոդվածի չորրորդ և յոթերորդ մասերում, 30-րդ հոդվածում, 31-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետում, 32-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետում, երկրորդ մասի 1-ին կետում, 33-րդ հոդվածի վերնագրում, 34-րդ հոդվածի վերնագրում, 36-րդ հոդվածի վերնագրում, 6-րդ գլխի վերնագրում, 38-րդ հոդվածի վերնագրում, երկրորդ, հինգերորդ մասերում, 8-րդ գլխի վերնագրում, 43-րդ հոդվածի վերնագրում, երկրորդ մասում «աշխատակցի» և 4-րդ գլխի վերնագրում և 31-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետում «աշխատողի» բառերը փոխարինել «ծառայողի» բառով։
Օրենքի 31-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ և 5-րդ կետերում, 33-րդ հոդվածի երկրորդ մասում, 38-րդ հոդվածի վեցերորդ մասում «աշխատակցին» բառը փոխարինել «ծառայողին» բառով։
Օրենքի 29-րդ հոդվածի առաջին, չորրորդ, հինգերորդ մասերում, 32-րդ հոդվածի չորրորդ մասում, 38-րդ հոդվածի առաջին, երրորդ, չորրորդ, յոթերորդ մասերում «աշխատակիցը» բառը փոխարինել «ծառայողը» բառով, իսկ 29-րդ հոդվածի երրորդ մասում, 30-րդ հոդվածի առաջին մասում, 31-րդ հոդվածի հինգերորդ մասում, 33-րդ հոդվածի առաջին մասում, 34-րդ հոդվածի առաջին մասում և 38-րդ հոդվածի վեցերորդ մասում «աշխատակիցն» բառը փոխարինել «ծառայողն» բառով։
Օրենքի 38-րդ հոդվածի տասներորդ մասում, 39-րդ հոդվածի վերնագրում, առաջին մասում, 43-րդ հոդվածի երրորդ մասում «աշխատակիցների» բառը փոխարինել «ծառայողների» բառով։