Հոդված 27
Հոդված 27.
Օրենքի 43-րդ հոդվածում`
ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, օրենքով ուղղակի նախատեսված` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».
բ) երկրորդ մասը «օրենսդրությանը» բառից հետո լրացնել «և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին» բառերով: