Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Ոստիկանության պարտականությունները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս
Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով պարտավոր է`
1) իրականացնել պետական վերահսկողություն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, երթևեկության կանոնների, չափանիշների, տեխնիկական նորմերի և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ.
2) ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների շահագործման աշխատանքները վերահսկելու նպատակով իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պետական գրանցում և հաշվառում.
3) կարգավորել ճանապարհային երթևեկությունը.
Ոստիկանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնել ճանապարհային երթևեկության անվտանգության ցուցանիշների հաշվառում:
Ոստիկանությունն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում կազմակերպելու և անցկացնելու ավտոտրանսպորտային միջոցների, դրանց կցորդների տարեկան տեխնիկական զննում:»: