Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18.

Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Ոստիկանության իրավունքները հասարակական պարտքը կատարելիս

Հասարակական կարգը պահպանելիս ոստիկանությունն իրավունք ունի`

1) բժշկական հիմնարկներ կամ ոստիկանության հատուկ ընդունիչ կայաններ հասցնելու և մինչև սթափվելն այնտեղ պահելու հարբած վիճակում հասարակական վայրերում գտնվող այն անձանց, ովքեր կորցրել են ինքնուրույն տեղաշարժվելու կամ շրջապատում կողմնորոշվելու ունակությունը կամ կարող են վնաս պատճառել շրջապատին: Կարող է վերոնշյալ հիմնարկներ կամ կայաններ հասցնել և պահել նաև բնակության մշտական վայր չունեցող թափառաշրջիկներին կամ ինքնությունը չպարզված անձանց.

2) հասարակական վտանգը կանխելու նպատակով ոստիկանության հատուկ ընդունիչ կայաններ կամ բժշկական հիմնարկներ հասցնելու հոգեկան խանգարումներով տառապող անձանց.

3) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով բժշկական հիմնարկներ հասցնելու վարակիչ հիվանդություններով տառապող անձանց.

4) մինչև դաստիարակչական հսկողության հանձնելը կամ իրավասու այլ մարմին ներկայացնելը պահելու առանց հսկողության թողնված անչափահասներին.

5) արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով հատուկ կացարան հասցնելու և մինչև համապատասխան որոշման կայացումն այնտեղ պահելու օրենքով սահմանված կարգի խախտմամբ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած, Հայաստանի Հանրապետությունում ապօրինի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց.

6) ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը, ինչպես նաև պարտավորեցնելու նրանց մնալ որոշակի տարածքներում կամ օբյեկտներում, փողոցներում և ճանապարհներին` իրենց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովման կամ քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար` այդ մասին անմիջապես տեղեկացնելով վերադասության կարգով:

Տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը կարող են ժամանակավորապես սահմանափակվել նաև պետական և զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ.

7) մարզական, մշակութային և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ, բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից, պայմանագրային հիմունքներով ապահովելու հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության անվտանգությունը:

Հատուկ ընդունիչ կայաններում պահվող անձանց վրա տարածվում են ձերբակալված անձանց` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 1-12-րդ ու 14-րդ կետերով, երրորդ մասով և 14-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։