Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25.

Օրենքի 42-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 42. Ոստիկանության գործունեության վերահսկողությունը

Ոստիկանության գործունեության նկատմամբ իրենց լիազորությունների սահմաններում վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված դեպքերում ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:

Ոստիկանությունում ներգերատեսչական հսկողությունն իրականացվում է ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով։

Ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Պետական այլ մարմիններն ու կազմակերպություններն իրավասու չեն միջամտելու ոստիկանության օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական գործունեությանը, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։