Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Ոստիկանության խնդիրների կատարմանը ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողներին, եռամսյա ուսումնական փորձաշրջան և վերապատրաստում անցնող անձանց և ոստիկանության զորքերի ծառայողներին ներգրավելը
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում կարող են ներգրավվել ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողները, ինչպես նաև եռամսյա ուսումնական փորձաշրջան և վերապատրաստում անցնող անձինք՝ ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով։ Նման դեպքերում նրանց վրա տարածվում են ոստիկանության ծառայողների՝ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ոստիկանության զորքերի զինծառայողների ներգրավումն իրականացվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:»։