Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2008-01-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակը և կարգավորման առարկան

գործել է մինչև 2008-01-19Բացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի նպատակը և կարգավորման առարկան

Սույն օրենքի նպատակը գույքի և եկամուտների հայտարարագրման միջոցով Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների (այսուհետ՝ բյուջե) նկատմամբ ֆիզիկական անձանց ունեցած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության, հայտարարագիր ներկայացնողների (այսուհետ՝ հայտարարատու) գույքի և եկամուտների հայտարարագրման նկատմամբ հասարակության վստահության, կոռուպցիայի դեմ պայքարի գործուն կառուցակարգերի ապահովումն է:

Սույն օրենքը կարգավորում է ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է հայտարարագրի ներկայացման, հայտարարատուների գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկությունների ստացման կարգերը, ժամկետները, ինչպես նաև պատասխանատվությունն օրենքի խախտումների համար:

(1-ին հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-239-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։