Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2008-01-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 9. Հայտարարագիր չներկայացնողները

գործել է մինչև 2008-01-19Բացել ARLIS-ում

Հոդված 9. Հայտարարագիր չներկայացնողները

Ֆիզիկական անձը հայտարարագիր չի ներկայացնում, եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները՝

1) հայտարարագրման ենթակա եկամուտը (Հայաստանի Հանրապետության դրամը կամ Հայաստանի Հանրապետության դրամը և արտարժույթի դրամով արտահայտված համարժեքը կամ արտարժույթի դրամով արտահայտված համարժեքը) հարկային տարվա ընթացքում յուրաքանչուր հայտարարատուի (ընտանիքի անդամի) հաշվարկով չի գերազանցել`

2007 թվականին 8,0 միլիոն դրամը

2008 թվականին 7,0 միլիոն դրամը

2009 թվականին 6,0 միլիոն դրամը

2010 թվականին 5,0 միլիոն դրամը

2011 թվականին 4,0 միլիոն դրամը

2012 թվականին 3,0 միլիոն դրամը

2013 թվականին 2,0 միլիոն դրամը

2014 թվականին և հետագա տարիներին 1,0 միլիոն դրամը

2) նրա դրամական միջոցները, բանկերում և (կամ) վարկային կազմակերպություններում հաշիվների, այդ թվում ավանդների գումարները հարկային տարվա դեկտեմբերի 31-ի ավարտին չեն գերազանցում վեց միլիոն դրամը (Հայաստանի Հանրապետության դրամը կամ Հայաստանի Հանրապետության դրամը և արտարժույթի դրամով արտահայտված համարժեքը կամ արտարժույթի դրամով արտահայտված համարժեքը).

3) սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված հայտարարագրման ենթակա գույք չունի կամ նախորդ ժամանակաշրջանում հայտարարագրված գույքի կազմում հարկային տարում փոփոխություն չի եղել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։