Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2008-01-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 16. Տեղեկությունների ու տվյալների օգտագործումը և գաղտնիությունը

գործել է մինչև 2008-01-19Բացել ARLIS-ում

Հոդված 16. Տեղեկությունների ու տվյալների օգտագործումը և գաղտնիությունը

1. Հայտարարագրերում ներառված տվյալները, ինչպես նաև հայտարարատուների գույքի կամ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները, հարկային օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում, կարող են հիմք հանդիսանալ բյուջեի նկատմամբ հայտարարատուի պարտավորությունների հաշվարկման (վերահաշվարկման) համար:

2. Հայտարարագրում ներառվող հրատարակման ենթակա տվյալների ցանկը սահմանում է կառավարությունը:

3. Հարկային մարմինն ապահովում է սույն հոդվածի երկրորդ մասում չնշված տվյալների գաղտնիությունը: Այդ տվյալները հարկային մարմնի կողմից այլ անձանց են տրամադրվում հայտարարատուի՝ նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ:

4. Հայտարարագրում ներառվող հրատարակման ենթակա տվյալները, կառավարության սահմանած կարգով, տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում ստացած մամուլի միջոցներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։