Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 10

գործել է մինչև 1998-01-11Բացել ARLIS-ում

Հոդված 10.

Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժ տրվող հայցադիմումների, ինչպես նաև պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու վերաբերյալ տրվող դիմումների համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

ա) գույքային պահանջով հայցադիմումների համար հայցագնի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 50 տոկոսից

բ) պայմանագրեր կնքելու, դրանցում փոփոխություններ կատարելու կամ լուծելու ժամանակ առաջացած վեճերով հայցադիմումների համար

բազային տուրքի տասնապատիկի չափով

գ) ոչ գույքային բնույթի պահանջով հայցադիմումների համար, ինչպես նաև պետական և այլ մարմինների ակտերը լիովին կամ մասամբ անվավեր ճանաչելու մասին դիմումների համար

բազային տուրքի վեցապատիկի չափով

դ) միջնորդ դատարանի կայացրած վճռի հարկադիր կատարման հրաման տալու կամ մերժելու մասին դիմումի համար

բազային տուրքի չափով

ե) Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու, ինչպես նաև նոր ի հայտ եկած հանգամանքներով գործերի վերանայման մասին դիմումների, ոչ գույքային պահանջներով, վեճերով վճիռները (որոշումները) վերանայելու մասին դիմումների համար հայցադիմում ներկայացնելու ժամանակ գանձվող պետական տուրքի դրույքի, իսկ գույքային բնույթի վեճերով` վիճարկվող գումարից ելնելով հաշվարկված դրույքի 30 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի չափից

զ) Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի վճիռների և որոշումների, ինչպես նաև գործով անցնող այլ փաստաթղթերի պատճենները գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց խնդրանքով պետական արբիտրաժից ստանալու համար բազային տուրքի չափով, և բացի դրանից, պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։