Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 23
Հոդված 23.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության փոփոխման համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար բազային տուրքի չափով
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության փոփոխման համար բազային տուրքի տասնապատիկի չափով: