Գլուխ VII · ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 47
Հոդված 47.
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վճարման ենթակա, սակայն չվճարված պետական տուրքերը գանձվում են պետական բյուջե` մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը գործող օրենսդրությամբ սահմանված չափերով:
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, պետական տուրքի վճարումով իրականացվող այն ծառայությունների և գործողությունների համար, որոնց գծով սահմանված չեն եղել պետական տուրքի դրույքաչափեր և վճարման կարգը, դրա վճարումը կատարվում է սույն օրենքով սահմանված դրույքաչափերով` սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում: