Գլուխ V · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 29
Հոդված 29.
Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են`
ա) կրթության համակարգի մարմինները, անչափահասների գործերով հանձնաժողովները` ծնողազուրկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բոլոր տեսակի գիշերօթիկ հիմնարկներ և ուսումնական հաստատություններ ուղարկելու համար ծննդյան վկայականների կրկնակների համար.
բ) քաղաքացիները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամանակ գրանցող մարմնի աշխատակցի կողմից թույլ տրված սխալների հետ կապված, գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դեպքերում` նոր վկայականների համար: