Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 9

գործել է մինչև 1998-01-11Բացել ARLIS-ում

Հոդված 9.

Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

ա) հայցադիմումների համար հայցագնի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքից

բ) ամուսնալուծության մասին հայցադիմումների համար բազային տուրքի եռապատիկի չափով

գ) ամուսնալուծության ժամանակ գույքի բաժանման համար հայցագնի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքից

դ) օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ հոգեկան հիվանդության, տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց հետ ամուսնալուծության մասին հայցադիմումների համար

բազային տուրքի չափով

ե) բնակելի շենքերի վարձակալության պայմանագրի փոփոխման կամ լուծման, ժառանգություն ընդունելու ժամկետի երկարացման, գույքն արգելանքից ազատելու մասին հայցադիմումների և ոչ գույքային բնույթի (կամ գնահատման ոչ ենթակա) մյուս հայցադիմումների համար

բազային տուրքի եռապատիկի չափով

զ) հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար բազային տուրքի կրկնապատիկի չափով

է) պետական կառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների իրավունքները և ազատությունները ոտնահարող ապօրինի գործողությունների դեմ գանգատների համար

բազային տուրքի չափով

ը) դատական վճիռների դեմ ուղղված վճռաբեկ գանգատների համար հայցադիմումը (հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումը) տալու դեպքում` վճարման ենթակա դրույքի, իսկ գույքային վեճերի դեպքում` վիճարկվող գումարից ելնելով հաշվարկված դրույքի 30 տոկոսի չափով

թ) դատարանների վճռի, դատավճռի, դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) տալու համար բազային տուրքի 50 տոկոսի և բացի այդ, պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։