Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 19
Հոդված 19.
Հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և այլ կազմակերպությունների պետական գրանցման համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`
ա) հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և այլ կազմակերպությունների պետական գրանցման համար
բազային տուրքի տասնապատիկի չափով
բ) հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունների,արհեստակցական միությունների և այլ կազմակերպությունների գրանցման վկայականում փոփոխություն կատարելու համար բազային տուրքի քառապատիկի չափով: