Հոդված 28
Հոդված 28.
Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի և մատուցվող ծառայությունների համար գանձվող պետական տուրքի վճարումից ազատվում են`
ա) քաղաքացիները` դիվանագիտական անձնագրերի համար.
բ) քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ պայմանագրերին համապատասխան, քաղաքացիական և քրեական գործերի գծով որպես կողմ, վկա կամ փորձագետ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների դատարաններ հրավիրվող քաղաքացիները` ելքի կամ մուտքի փաստաթղթերի համար.
գ) քաղաքացիական անկայուն իրավիճակի պատճառով ապաստան փնտրող անձինք` Հայաստանի Հանրապետության մուտքի թույլտվության համար սահմանված պետական տուրքից.
դ) կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները` Հայաստանի Հանրապետության մուտքի թույլտվության համար: