Գլուխ VI · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ, ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 38
Հոդված 38.
Պետական տուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով կամ տուրքային դրոշմանիշերով:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը կարող են վճարվել արտարժույթով: