Գլուխ II · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 6
Հոդված 6.
Պետական տուրքի վճարման գծով իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների պարտավորությունը դադարում է այդ պարտավորության կատարմամբ, պետական տուրքի վճարումից ազատմամբ, պետական տուրքի վերացմամբ կամ օրենքով սահմանված այլ հիմքերով, իսկ ֆիզիկական անձանցը` պարտավորության կատարմամբ, պետական տուրքի վճարումից ազատմամբ, պետական տուրքի վերացմամբ կամ վճարողի մահվամբ: