Հոդված 1
Հոդված 1
Կողմերը ձեռնարկում են համաձայնեցված միջոցներ հումանիտար համագործակցության հետագա զարգացման համար և այդ նպատակով.
փոխգործակցում են սույն Համաձայնագրում շարադրված խնդիրների իրագործման գործում,
կատարելագործում և զարգացնում են մշակույթի, կրթության, գիտության, արխիվային գործի, տեղեկատվության և զանգվածային լրատվության, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հետ աշխատանքների բնագավառում համագործակցության կառուցակարգերը,
մշակում և կատարելագործում են նշված բնագավառներում փոխգործակցության հարցերով նորմատիվ իրավական բազան: