Հոդված 3
Հոդված 3
Կողմերը, հաշվի առնելով ազգային կրթական համակարգերի առանձնահատկությունների և ձեռքբերումների պահպանումը, ձեռնարկում են միջոցներ.
կրթական բնագավառում համատեղ նախագծերի, ներառյալ` համաժողովների, գիտաժողովների, ամառային դպրոցների, թեմատիկ օլիմպիադաների, դպրոցականների, ուսանողների և կրթական հաստատությունների շրջանավարտների հավաքների իրականացման համար,
կրթական հաստատություններում սովորողների և դասավանդողների փոխանակումը խրախուսելու համար,
կադրերի մասնագիտական պատրաստման և վերապատրաստման, համատեղ համալսարանների ստեղծման, կրթության տարբեր ուղղություններում հենակետային կազմակերպությունների ցանցի ընդլայնման բնագավառում փոխգործակցության համար,
կրթության բոլոր մակարդակներում Կողմերի պետական կրթական չափորոշիչների, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստավորման պահանջների համաձայնեցման, գիտական աստիճանների և գիտական կոչումների շնորհման գործընթացի ներդաշնակեցման համար,
երկկողմ և բազմակողմ պայմանագրերի հիման վրա` կրթության վերաբերյալ փաստաթղթերի, գիտական աստիճանների և կոչումների համարժեքության ճանաչման բնագավառում փոխգործակցության համար,
բարձրագույն կրթության համաեվրոպական դաշտի (բոլոնյան գործընթաց) ստեղծման փորձի և այդ գործընթացում մասնակցության լրացուցիչ հնարավորությունների ուսումնասիրման համար: