Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով:

Կատարված է Կազան քաղաքում, 2005 թվականի օգոստոսի 26-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

Հայաստանի Հանրապետության վերապահումը

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 4-րդ կետի կապակցությամբ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին» Համաձայնագրի 11-րդ հոդվածի վերաբերյալ

«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին» Համաձայնագրի 11-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ չի կարող կիրառվել:

Հայաստանի Հանրապետության Նախագահ` Ռ. Քոչարյան

Ադրբեջանի Հանրապետության վերապահումը

«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին» Համաձայնագրին

1. Ադրբեջանի Հանրապետությունը կմասնակցի սույն Համաձայնագրի դրույթների իրագործմանը Սահմանադրությանը և ազգային օրենսդրությանը համապատասխան:

2. Բացառությամբ 3-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ պարբերությունների, հինգերորդ հոդվածի` ընդհանուր տեղեկատվական դաշտի ձևավորում նախատեսող դրույթների, ինչպես նաև 10-րդ հոդվածի:

Ադրբեջանի Հանրապետության

Նախագահ` Ի. Ալիև

Վրաստանի վերապահումը

«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին» Համաձայնագրին

Բացառությամբ սույն Համաձայնագրի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 10-րդ հոդվածների:

Նախագահ` Մ. Սահակաշվիլի

Մոլդովայի Հանրապետության վերապահումը

«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին» Համաձայնագրին

«Մոլդովայի Հանրապետությունը չի ստանձնում պարտավորություններ հումանիտար համագործակցության զարգացման համար համաձայնեցված միջոցների ընդունման, տվյալ բնագավառում նորմատիվ իրավական բազայի մշակման, գրահրատարակչական գործի և տպագրական արտադրանքի տարածման, ազգային մշակութային կենտրոնների ստեղծման, համատեղ համալսարանների ստեղծման, կրթության տարբեր ուղղություններում հենակետային կազմակերպությունների ցանցի ընդլայնման, պետական կրթական չափորոշիչների, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման և ատեստավորման պահանջների համաձայնեցման, գիտական աստիճանների և գիտական կոչումների շնորհման գործընթացի ներդաշնակեցման, բարձրագույն կրթության համաեվրոպական դաշտի ձևավորման, երիտասարդական շարժման զարգացման, ստեղծագործական մտավորականության հավաքների անցկացման, հումանիտար բնագավառում միջոցառումների ֆինանսավորման ուղղությամբ:

Մոլդովան չի աջակցում Հումանիտար համագործակցության խորհրդի ստեղծմանը:

Համագործակցությունը կիրականացվի Մոլդովայի Հանրապետության սահմանադրական իշխանությունների հետ խիստ համակարգմամբ, տվյալ բնագավառում ազգային օրենսդրությանը համապատասխան` պահպանելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը»:

Մոլդովայի Հանրապետության Նախագահ` Վլադիմիր Վորոնին

Ուկրաինայի վերապահումը

«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին» Համաձայնագրին

Բացառությամբ սույն Համաձայնագրի 3-րդ, 5-րդ և 10-րդ հոդվածների:

Ուկրաինայի Նախագահ` Վ. Յուշչենկո

Համաձայնագիրն ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության (վերապահումով), Հայաստանի Հանրապետության (վերապահումով), Բելառուսի Հանրապետության (վերապահումով), Վրաստանի Հանրապետության (վերապահումով), Ղազախստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ուկրաինայի (բացառությամբ 3-րդ, 5-րդ, 10-րդ հոդվածների) կողմից:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության համար` 27.03.2006, Տաջիկստանի Հանրապետության համար` 27.03.2006, Ուզբեկստանի Հանրապետության համար` 27.03.2006, Բելառուսի Հանրապետության համար` 28.03.2006, Հայաստանի Հանրապետության համար` 17.04.2006, Ղազախստանի Հանրապետության համար՝ 06.06.2006, Ղրղզստանի Հանրապետության համար 17.07.2006:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։