Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Կողմերը ԱՊՀ ընդհանուր տեղեկատվական դաշտի ձևավորման նպատակով ձեռնարկում են միջոցներ.

տեղեկատվության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ծրագրերի մշակման և իրագործման համար,

հեռուստա- և ռադիոհեռարձակման ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման համար, այդ թվում` հաշվի առնելով «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ներուժը,

համատեղ միջոցառումների անցկացման համար, ներառյալ թեմատիկ փառատոները, հեռուստահավաքները, ինտերնետ հավաքները,

Կողմերի զանգվածային լրատվության միջոցների փոխգործակցության ամրապնդման համար` միջազգային հանրության մեջ Համագործակցության երկրների սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի մասին օբյեկտիվ և լիարժեք պատկերացում ձևավորելու նպատակով,

հաշվի առնելով ազգային օրենսդրությունը` Կողմերից յուրաքանչյուրի տարածքում ցանկացած Կողմի զանգվածային լրատվության միջոցների գործունեության համար պայմանների ստեղծման համար,

նախկինում ԽՍՀՄ-ի համար առանձնացված օրբիտալ-հաճախականության ռեսուրսների հիման վրա հեռարձակման նպատակով Կողմերի համար ընդհանուր արբանյակային սեգմենտների ստեղծման համար,

կոլեկտիվ մուտքի ցանցերում համատեղ տեղեկատվական ռեսուրսների զարգացման համար, ներառյալ ԱՊՀ գործադիր կոմիտեում Անկախ Պետությունների Համագործակցության ինտերնետ կայքի ստեղծումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։