Հոդված 8
Հոդված 8
Երիտասարդական շարժումը զարգացնելու և ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդ սերնդի ներկայացուցիչների միջև փոխըմբռնումը խորացնելու նպատակով Կողմերը նպաստում են.
երիտասարդ սերնդին` ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության ոգով դաստիարակելուն,
երիտասարդական կազմակերպությունների, կրթական հաստատությունների և երեխաների ու երիտասարդների նկատմամբ պետական քաղաքականության իրագործման ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջև կապերի զարգացմանը,
երիտասարդական հավաքների, փառատոների, ցուցահանդեսների, մրցույթների, սեմինարների համատեղ անցկացմանը,
երիտասարդության հիմնախնդիրներով զբաղվող հետազոտական հաստատությունների և կենտրոնների միջև կապերի հաստատմանը և զարգացմանը,
արձակուրդների շրջանում աշակերտների և ուսանողների խմբերի փոխանակմանը, երեխաների և երիտասարդության հանգստի կազմակերպմանը, ներառյալ համատեղ ամառային ճամբարները, զբոսաշրջային-առողջարարական և մշակութալուսաբանական արշավները,
զբաղվածության և երիտասարդության մասնագիտական պատրաստվածության ծրագրերի համատեղ մշակմանը և իրագործմանը: