Հոդված 2
Հոդված 2
Կողմերը ազգային մշակույթների փոխհարստացման համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով.
իրականացնում են համատեղ ծրագրեր և նախագծեր մշակութային համագործակցության բնագավառում, ներառյալ համաժողովների, փառատոների, ցուցահանդեսների, արշավների անցկացումը,
խրախուսում են շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների միջև փորձի փոխանակումը, այդ թվում` մասնագետների, կրթական հաստատությունների աշակերտների և ուսանողների պատրաստման և որակավորման բարձրացման գործում,
փոխանակում են տեղեկատվություն պատմամշակութային արժեքների, պետական ժողովածուներում, հավաքածուներում և ֆոնդերում պահպանվող պատմական փաստավավերագիր աղբյուրների մասին, ինչպես նաև միջպետական ծրագրերի շրջանակներում կրթության, գիտության և մշակութային նպատակներով դրանք օգտագործելու մասին,
համագործակցում են Կողմերի տարածքներում գտնվող ազգային պատմամշակութային արժեքների պահպանման հարցերում,
միջազգային իրավունքի նորմերին և ազգային օրենսդրությանը համապատասխան` փոխգործակցում են կորած և ապօրինաբար դուրս բերված մշակութային արժեքների հետ կապված հարցերի լուծման հարցում,
համագործակցում են գրադարանային, թանգարանային և արխիվային գործի, համապատասխան ֆոնդերի օգտագործման, գրահրատարակչական գործի և տպագրական արտադրանքի տարածման բնագավառում,
խրախուսում են այլ Կողմերի ժողովուրդների լեզուների ուսումնասիրությունը, նպաստում են ազգային մշակութային կենտրոնների ստեղծմանը և գործունեությանը: