Հոդված 4
Հոդված 4
Կողմերը գիտության և տեխնոլոգիաների առաջնային ուղղությունների զարգացման համար միջազգային գիտական համագործակցությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով ձեռնարկում են միջոցներ.
հիմնարար և կիրառական գիտությունների ոլորտում համագործակցության միջպետական ծրագրերի մշակման ուղղությամբ,
միջազգային գիտական կենտրոնների և կազմակերպությունների ստեղծման ուղղությամբ,
հաշվի առնելով Կողմերի ազգային օրենսդրության պահանջները` գիտատեխնիկական տեղեկատվության, հիմնարար հետազոտությունների և կիրառական մշակումների փոխանակման ուղղությամբ,
Կողմերի գիտության ակադեմիաների, գիտական կազմակերպությունների և կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ: