Հոդված 6
Հոդված 6
Կողմերը սպորտային ներուժի առավել լիարժեք և արդյունավետ օգտագործման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում գործող մարզիկների և կազմակերպությունների միջև կապերի ամրապնդման համար.
աջակցում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության զարգացմանը, այդ ոլորտում շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների միջև փոխգործակցությանը,
անցկացնում են համատեղ սպորտային միջոցառումներ, ներառյալ սպարտակիադաները, օլիմպիադաները և տարբեր մարզաձևերի առաջնությունները,
նպաստում են սպորտային պատվիրակությունների, աշխատանքային փորձի, գիտամեթոդական տեղեկատվության և հատուկ գրականության փոխանակմանը,
փոխգործակցում են միջազգային օլիմպիական և համաօլիմպիական շարժման բնագավառում,
համագործակցում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, հակադոպինգային քաղաքականության բնագավառում գիտական հետազոտությունների, գիտամեթոդական և բժշկական ապահովման ոլորտում: