Հոդված 7
Հոդված 7
Կողմերը, զբոսաշրջությունը դիտարկելով որպես բարեկամական հարաբերությունների խորացման գործոններից մեկը, ազգային մշակույթին և ավանդույթներին առավել լիարժեքորեն փոխադարձաբար ծանոթանալու նպատակով.
աջակցում են զբոսաշրջության բնագավառում իրավահավասար և փոխշահավետ համագործակցության զարգացմանը և զբոսաշրջային ռեսուրսների արդյունավետ յուրացմանը,
ձեռնարկում են միջոցներ ավանդական զբոսաշրջային երթուղիների արդյունավետության բարձրացման և նորերի բացման, զբոսաշրջության ձևերի բազմազանության ընդլայնման համար, ներառյալ` մշակութային, բնապահպանական, երիտասարդական, մանկական և այլն,
նպաստում են տեղավորման միջոցների և զբոսաշրջային ծառայությունների դասակարգման միասնական միջազգային համակարգի, միասնական տեղեկատվական ցանցի ներդրմանը,
իրականացնում են փոխգործակցություն Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության և այլ միջազգային միությունների շրջանակներում: