Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 1. Սահմանումներ
Սույն Համաձայնագրի շրջանակներում տեքստում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը`
1. «ներդրումներ» տերմինի տակ հասկացվում են գույքի բոլոր տեսակները, որոնք ներառում են մասնավորապես, բայց ոչ բացառապես.
ա) շարժական ու անշարժ գույքը և գույքային իրավունքները, ինչպիսիք են պարտապանի գույքի վրա կալանք դնելու, գրավի և հիպոթեքի իրավունքը,
բ) ընկերության բաժնեմասերը, բաժնետոմսերը և պարտատոմսերը և ձեռնարկությունում այլ նման տեսակի մասնակցությունը,
գ) դրամական միջոցների, և ֆինանսական արժեք ունեցող ցանկացած պարտավորության գծով պահանջների իրավունքները,
դ) մտավոր սեփականության իրավունքները, բարի համբավը, տեխնիկական գործընթացները և «նոուհաուն»,
ե) օրենքով կամ պայմանագրով շնորհված գործունեության կոնցեսիաներ` ներառյալ բնական ռեսուրսների հետազոտությունների, ուսումնասիրությունների կամ շահագործման իրավունքի համար տրվող կոնցեսիաները,
Նման ունեցվածքների ձևի ինչպիսին, որ եղել է ներդրման պահին, փոփոխությունը չի ազդում ներդրման բնույթի վրա և «ներդրում» տերմինը ներառում է բոլոր ներդրումները, որոնք կատարվել են սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից հետո,
2. «եկամուտ» տերմինը նշանակում է ներդրումներից ստացված գումարները, և մասնավորապես, բայց ոչ բացառապես, ներառում է շահույթները, տոկոսները, կապիտալի աճից ստացված եկամուտները, դիվիդենտները, ռոյալթիները և այլ վարձատրությունները,
3. «քաղաքացի» տերմինի տակ հասկացվում են.
ա) Հայաստանի Հանրապետության դեպքում` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարգավիճակ ունեցող ֆիզիկական անձինք,
բ) Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեպքում` Եգիպտոսի Արաբական Հանրապետության գործող օրենսդրությամբ Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացու կարգավիճակ ունեցող ֆիզիկական անձինք,
4. «ընկերություններ» նշանակում են`
ա) Հայաստանի Հանրապետության դեպքում` կորպորացիաները, ձեռնարկությունները և ընկերակցություններ, որոնք կազմավորվել կամ հիմնադրվել են Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքում համաձայն գործող օրենքի և նրա տարածքում ունեն իրենց գլխադասային մարմինը,
բ) Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեպքում` կորպորացիաները, ձեռնարկությունները և ընկերակցություններ, որոնք կազմավորվել կամ հիմնադրվել են Եգիպտոսի Արաբական Հանրապետության ցանկացած տարածքում համաձայն գործող օրենքի և նրա տարածքում ունեն իրենց գլխադասային մարմինը,
5. «տարածք» տերմինը նշանակում է`
ա) Հայաստանի Հանրապետության դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածքը,
բ) Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեպքում` Եգիպտոսի Արաբական Հանրապետության տարածքը: