Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Վնասների փոխհատուցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Վնասների փոխհատուցում

1. Եթե մի Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վնաս են կրում պատերազմի կամ այլ զինված ընդհարումների, հեղափոխության, արտակարգ իրավիճակի, խռովության, ապստամբության կամ զանգվածային անկարգությունների կամ այլ պատճառներով, ապա վերջին Պայմանավորվող կողմը կապված վնասի վերականգնման, փոխհատուցման կամ այլ բնույթի կարգավորումների հետ, պետք է ցուցաբերի ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան այն, որը ցուցաբերում է իր սեփական քաղաքացիների կամ ընկերությունների նկատմամբ կամ որևէ երրորդ պետության քաղաքացիների կամ ընկերությունների նկատմամբ: Որպես փոխհատուցում կատարվող վճարումները պետք է լինեն ազատ փոխանցելի:

2. Առանց հակասելու սույն հոդվածի 1-ին կետին, մի Պայմանավորվող կողմի քաղաքացիները և ընկերությունները, որոնք սույն կետում նշված որևէ իրավիճակում վնաս են կրել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում հետևյալ պատճառներով`

ա) զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրանց ունեցվածքի բռնագրավում, կամ

բ) զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրանց ունեցվածքի ոչնչացում, որը հետևանք չէ պատերազմական գործողությունների կամ չի բխում իրադրության անհրաժեշտությունից,

պետք է ստանան համարժեք փոխհատուցում: Որպես փոխհատուցում կատարվող վճարումները պետք է լինեն ազատ փոխանցելի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։