Հոդված 8. Մի պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև վեճերի լուծումը
Հոդված 8. Մի պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև վեճերի լուծումը
1. Պայմանավորվող կողմերը կաշխատեն մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ցանկացած վեճ լուծել բարեկամական ճանապարհով:
2. Եթե որևէ այդպիսի վեճ է առաջանում և այն չի լուծվում վեց ամսվա ընթացքում, ապա այն, Կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով, պետք է ներկայացվի Միջնորդ դատարան: Միջնորդ դատարանը պետք է ղեկավարվի Միավորված Ազգերի Կազմակերպության Միջազգային առևտրի իրավունքի Հանձնաժողովի արբիտրաժային Կանոններով` ընդունված Միավորված Ազգերի Գլխավոր ասամբլեայի 1976թ. դեկտեմբերի 15-ի 31/98 Բանաձևով, եթե Կողմերը այլ համաձայնության չգան:
3. Միջնորդ դատարանի որոշումը պետք է լինի վերջնական և պարտադիր վեճի բոլոր կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ այդ որոշումը կկատարի իր օրենսդրությանը համապատասխան: