Հոդված 2. Ներդրումների խրախուսում և պաշտպանություն
Հոդված 2. Ներդրումների խրախուսում և պաշտպանություն
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է խրախուսի և բարենպաստ պայմաններ ստեղծի մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների և ընկերությունների համար` իր տարածքում ներդրումներ կատարելու համար, և ընդունի այդպիսի ներդրումները` համաձայն իր օրենքների:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի քաղաքացիների և ընկերությունների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում միշտ կարժանանան հավասար և արդար վերաբերմունքի և կօգտվեն լիակատար պաշտպանությունից և անվտանգությունից: Ոչ մի Պայմանավորվող կողմ իր տարածքում չպետք է անխոհեմ կամ խտրական միջոցներով որևէ կերպ խոչընդոտի մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումների կառավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, շահագործմանը կամ տնօրինմանը կամ փոխանցմանը: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կկատարի մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումների նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորություն: