Հոդված 10. Սուբրոգացիա
Հոդված 10. Սուբրոգացիա
1. Եթե Պայմանավորվող կողմերից մեկը կամ նրա կողմից որոշված մարմինը (առաջին Պայմանավորվող կողմ) կատարում է վճարումներ մյուս Պայմանավորվող կողմի (երկրորդ Պայմանավորվող կողմ) տարածքում ներդրումների հետ կապված հատուցումներով, ապա երկրորդ Պայմանավորվող կողմ կճանաչի.
ա) օրենքով կամ իրավական ակտով հատուցում ստացող կողմի բոլոր իրավունքների և պահանջների փոխանցումը առաջին Պայմանավորվող Կողմին, և
բ) որ առաջին Պայմանավորվող կողմին սուբրոգացիաների շնորհիվ իրավունք է վերապահվում միևնույն չափով գործադրել այնպիսի իրավունքներ և կիրառել այնպիսի պահանջներ, ինչպիսին գործադրում և կիրառում է հատուցվող կողմը:
2. Առաջին Պայմանավորվող կողմը բոլոր պարագաներում կունենա նույն վերաբերմունքը.
ա) փոխանցման շնորհիվ ձեռք բերված իրավունքների և պահանջների նկատմամբ, և
բ) այսպիսի իրավունքներից և պահանջներից բխող ցանկացած վճարումների նկատմամբ,
ինչպիսիք սույն Համաձայնագրի համաձայն ունի հատուցվող կողմը ներդրումների և դրանց հետ կապված եկամուտների նկատմամբ:
3. Ձեռք բերված իրավունքների և պահանջների դիմաց առաջին Պայմանավորվող կողմից ոչ փոխարկելի տարադրամով ստացված ցանկացած վճարում, պետք է ազատորեն մատչելի լինի երկրորդ Պայմանավորվող կողմի տարածքում կատարված ցանկացած ծախսեր վճարելու համար: