Հոդված 13. Տևողությունը և դադարեցումը
Հոդված 13. Տևողությունը և դադարեցումը
Սույն Համաձայնագրի գործողության ժամկետը 10 տարի է: Այն կշարունակի ուժի մեջ մնալ 12 ամսվա ընթացքում` հաշված այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը գրավոր կծանուցի մյուս Կողմին դրա գործողությունը դադարեցնելու մասին: Համաձայնագրի գործողության ժամանակահատվածում կատարված ներդրումների նկատմամբ Համաձայնագրի դրույթները կշարունակեն գործել սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելուց հետո 20 տարի ժամանակահատվածով և առանց հակասելու ընդհանուր միջազգային իրավունքի կանոններին:
Ի հաստատումն վերը նշվածի համապատասխան կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորվածներ ներքոստորագրողները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևան քաղաքում, 1996թ. հունիսի 9-ին, երկու բնօրինակից` հայերեն, արաբերեն և անգլերեն. ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:
Հ ա յ ա ս տ ա ն ի Հ ա ն ր ա պ ե տ ո ւ թ յ ա ն հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն ը
Հայաստանի Հանրապետության կառավարության ԵՎ Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջԵՎ 1996 թ. հունիսի 9-ին ստորագրված ներդրումների խրախուսման ԵՎ պաշտպանության մասին Համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության 2004 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 01/2109 հայտագիրը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 193 հայտագիրը կկազմեն համաձայնություն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև ստորագրված ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին» Համաձայնագրի 5-րդ հոդվածի մեկնաբանության վերաբերյալ:
Նշված հայտագրերը հանդիսանում են Համաձայնագրի անբաժանելի մասը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. փետրվարի 21-ից: