Հոդված 3. Ազգային և առավել բարենպաստության ռեժիմ
Հոդված 3. Ազգային և առավել բարենպաստության ռեժիմ
1. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը իր տարածքում չպետք է մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների և ընկերությունների ներդրումների և եկամուտների նկատմամբ կիրառի ավելի պակաս բարենպաստ ռեժիմ, քան իր քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումների կամ եկամուտների կամ երրորդ պետության քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումների կամ եկամուտների նկատմամբ կիրառվող ռեժիմն է:
2. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը իր տարածքում չպետք է խոչընդոտի մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին կամ ընկերություններին` կառավարելու, պահպանելու, շահագործելու, օգտագործելու և տնօրինելու իրենց ներդրումները և պետք է տրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը տրամադրում է իր սեփական կամ որևէ երրորդ պետության քաղաքացիներին կամ ընկերություններին:
3. Կասկածներից խուսափելու համար հավաստիացվում է, որ առաջին և երկրորդ կետերում նշված վերաբերմունքը կկիրառվի սույն Համաձայնագրի 1-11 հոդվածների նկատմամբ: