Հոդված 6. Եկամուտների և ներդրումների հայրենադարձումը
Հոդված 6. Եկամուտների և ներդրումների հայրենադարձումը
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումների համար պետք է երաշխավորի այդ ներդրումների և եկամուտների փոխանցումը` առանց որևէ սահմանափակման: Փոխանցումները պետք է կատարվեն արագ, փոխարկելի տարադրամով, որով որ ներդրվել էր սկզբնական կապիտալը կամ այլ` ներդրողի և համապատասխան Պայմանավորվող կողմի միջև համաձայնեցված տարադրամով: Ներդրողի հետ այլ համաձայնության բացակայության դեպքում փոխանցումները պետք է կատարվեն փոխանցման օրվա տվյալ երկրի փոխանակման տոկոսադրույքով` համաձայն փոխանակման գործող կանոնակարգերի: