Հոդված 7. Բացառություններ
Հոդված 7. Բացառություններ
Սույն Համաձայնագրի այն դրույթները, որոնք վերաբերում են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կամ որևէ երրորդ պետության քաղաքացիներին կամ ընկերություններին տրամադրվող ռեժիմից ոչ պակաս բարենպաստ ռեժիմի տրամադրմանը չպետք է մեկնաբանվեն որպես պարտավորեցնող Պայմանավորվող կողմերից որևէ մեկին մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների վրա տարածելու այլ ռեժիմի շահավետություն, նախապատվություն կամ արտոնություններ, որոնք հետևանք են`
ա) գոյություն ունեցող կամ ապագայում ստեղծվելիք ցանկացած մաքսային միության կամ համանման միջազգային համաձայնության, որոնց Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը անդամ է կամ կարող է անդամ դառնալ,
բ) ցանկացած միջազգային համաձայնագրի կամ պայմանավորվածության, որը ամբողջապես կամ գլխավորապես առնչվում է հարկերին կամ ամբողջապես կամ գլխավորապես հարկերին առնչվող այլ տեղական օրենսդրությանը: