Հոդված 9. Պայմանավորվող կողմերի միջև վեճերի լուծումը
Հոդված 9. Պայմանավորվող կողմերի միջև վեճերի լուծումը
1. Պայմանավորվող կողմերը համագործակցության ոգով կփնտրեն սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ ծագած վեճերի արագ և արդարացի լուծում:
2. Եթե Պայմանավորվող կողմերի միջև վեճը հնարավոր չլինի լուծել այս ճանապարհով վեց ամսվա ընթացքում, ապա Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ վեճը կներկայացվի ad hoc Միջնորդ դատարանին:
3. Միջնորդ դատարանը կստեղծվի հետևյալ ճանապարհով: Միջնորդ դատարանին դիմելու խնդրանք ստանալուց հետո, վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կնշանակվի միջնորդ դատարանի մեկ անդամի: Նշանակված երկու անդամները այնուհետև կընտրեն երրորդ երկրի քաղաքացու, որը Պայմանավորվող կողմերի հավանությամբ կնշանակվի Միջնորդ դատարանի Նախագահ (այսուհետ` Նախագահ): Նախագահը կնշանակվի երկու ամսվա ընթացքում` Միջնորդ դատարանի երկու անդամների նշանակման օրվանից սկսած:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվում, ապա, որևէ այլ համաձայնության բացակայության դեպքում, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է հրավիրել Արդարադատության միջազգային դատարանի Նախագահին` կատարելու այդ նշանակումները: Եթե Նախագահը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի է, կամ, եթե որևէ այլ բան խոչընդոտում է նրա կողմից նշված գործառույթը կատարելուն, ապա անհրաժեշտ նշանակումները կատարելու համար պետք է հրավիրվի փոխնախագահը: Եթե փոխնախագահը նույնպես Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի է կամ որևէ այլ բան խոչընդոտում է նշված գործառույթը կատարելուն, նշանակումներ կատարելու համար պետք է հրավիրվի Արդարադատության միջազգային դատարանի ըստ պաշտոնի ավագության հաջորդ անդամը, որը Պայմանավորվող կողմերից ոչ մեկի քաղաքացի չէ:
5. Միջնորդ դատարանը իր որոշումը կկայացնի ձայների մեծամասնությամբ: Այդ որոշումը պարտադիր է Պայմանավորվող կողմերի համար: Միջնորդ դատարանը ինքն է որոշում իր աշխատակարգը: