Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի` սահմանադրորեն պահանջվող ընթացակարգերի ավարտի մասին միմյանց գրավոր ծանուցելու օրվանից երկրորդ ամսվա առաջին օրը և ուժի մեջ կմնա տասնհինգ տարվա ընթացքում:

2. Եթե սույն Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը չի ներկայացնում ծանուցում այն դադարեցնելու մասին, ապա սույն Համաձայնագրի գործողության ժամկետը ամեն անգամ երկարաձգվում է տասը տարով. այնուամենայնիվ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի դադարեցնելու Համաձայնագիրը` գործողության ընթացիկ ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ ծանուցելով:

3. Այն ներդրումների նկատմամբ, որոնք կկատարվեն մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցման օրը, սույն Համաձայնագրի բոլոր հոդվածները կշարունակեն գործել նշված ժամկետից հետո հաջորդ տասնհինգ տարիների ընթացքում:

4. Սույն հոդվածի 2-րդ կետի բովանդակության հետ կապված` Նիդերլանդների Թագավորությունը իրավունք կունենա դադարեցնելու սույն Համաձայնագրի կիրառումը Թագավորության ցանկացած առանձին տարածքի նկատմամբ:

Ի վկայություն վերոհիշյալի` պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալ ներկայացուցիչները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Երևան քաղաքում, 2005 թ. հունիսի 10-ին, երկու բնօրինակով, հայերեն, հոլանդերեն և անգլերեն. երեք տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. օգոստոսի 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։