Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Ոչ մի Պայմանավորվող կողմ չպետք է ձեռնարկի որևէ միջոցառում, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կզրկի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին իրենց ներդրումներից, եթե չեն ապահովվել հետևյալ պայմանները.

ա) միջոցառումները ձեռնարկվել են` ելնելով հանրային շահերից և օրենսդրության համապատասխան,

բ) միջոցառումները խտրական կամ հակասող չեն այն Պայմանավորվող կողմի որևէ պարտավորությանը, որի նկատմամբ ձեռնարկվող միջոցառումները կիրառվում են,

գ) միջոցառումները ձեռնարկվելու են արագ, համարժեք և արդյունավետ փոխհատուցմամբ. այն դեպքում, երբ այդ միջոցառումները իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում, վճարվում է նախնական փոխհատուցում:

Այսպիսի փոխհատուցումը պետք է համարժեք լինի այդ ներդրման իրական արժեքին, պետք է ներառի նորմալ առևտրային տոկոսադրույք` հաշվարկված մինչև վճարման օրը, և պետք է, որպեսզի արդյունավետ լինի հայցվորների համար, առանց ուշացման վճարվի և փոխանցվի հայցվորների կողմից ընդունելի երկիր և այն երկրի արժույթով, որի ներդրողներն են հայցվորները, կամ հայցվորների կողմից ընդունելի ցանկացած ազատ փոխարկելի տարադրամով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։